Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Ավինյանը Մադրիդում է․ քաղաքապետարանը նոր ուղղություն է ընտրել»․ Հայկ Կոստանյան

Հունիս 03,2025 13:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կդժվարանամ քաղաքապետարանի դիրքորոշումը հայտնել վերջին օրերին տեղի ունեցող՝ պետություն-եկեղեցի հակամարտության կամ կոնֆլիկտի վերաբերյալ։ Առաջիկայում հնարավորություն կլինի այդ հարցն ուղղելու անձամբ քաղաքապետին»,- հարցին՝ ո՞րն է Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը եկեղեցուն ուղղված՝ վերջին շրջանի վիրավորական հայտարարությունների մասին, Երևանի քաղաքապետարանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Մամուլի քարտուղարը հայտնեց՝ Տիգրան Ավինյանն այս պահին գտնվում է Իսպանիայում՝ Մադրիդում․ «Երևանի քաղաքապետարանի կողմից նոր ուղղություն է ընտրվել․ եվրոպական հերթական քաղաքը։ Քաղաքապետն այնտեղ հանդիպումներ է ունենալու այս օրերին, որ եվրոպական քաղաքների փորձը նաև ինտեգրենք Երևանում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30