Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերներ կան այսօր, բայց կրկին զբաղված ենք անհեթեթություններով. Մարուքյան

Հունիս 03,2025 14:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

2019 և 2020 թվականներին Հայաստանի քաղաքական, հասարակական, գիտական, մեդիա, ակտիվիստական և անգամ ռազմական միտքը կենտրոնացած էր մեկ թեմայի վրա։ Այդ արհեստական թեման հանրային դաշտ էր նետվել իշխանությունների կողմից և զբաղեցրել էր հանրային կյանքի բոլոր տիրույթները՝ թույլ չտալով մտածել այլ հարցերի շուրջ։

Թեման՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամն էր։
Եթե կարճ՝ դա մի անհեթեթություն էր, որի միջով մենք բոլորս անցանք։

Այս օրերին Հայաստանի Հանրապետության հասարակական ամբողջ միտքը կենտրոնացած է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, սրբազանների սեռական կյանքի ու անկողինների, կուսակրոնության և եկեղեցու ներքին խնդիրների վրա։
Բոլորի միտքը դրանով է զբաղված՝ թիվ մեկ մարդուց մինչև վերջինը։

Ցանկանում եմ հիշեցնել, որ 2019–20 թվականներին մտավոր ռեսուրսը սխալ ուղղությամբ աշխատացնելու և կիրառելու արդյունքում մեր պետությունը պատերազմի հանգեց։
Կործանարար պատերազմի, որի ալիքներից մինչ օրս ջախջախիչ հարվածներ է ընդունում։

Մեր առջև ծառացած լրջագույն խնդիրներ և մարտահրավերներ կան այսօր, բայց մենք կրկին զբաղված ենք անհեթեթություններով։

Անհրաժեշտ է սթափվել և որքան հնարավոր է շուտ կանգնեցնել այն գործընթացը, որը պայթյունից առաջ սկսվող հետհաշվարկ է հիշեցնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30