300-ից ավելի ՀԿ-ներ բաց նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը՝ անհապաղ արձագանքելու Հունգարիայի «Հասարակական կյանքի թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագծին։
Մայիսի 13-ին Հունգարիայի իշխող «Ֆիդես» կուսակցության պատգամավորի կողմից ներկայացվել է նոր օրինագիծ, որը վտանգի տակ է դնում քաղաքացիական հասարակության, անկախ մեդիայի և մարդու իրավունքների պաշտպանությունը։
Օրինագիծը թույլ կտա կառավարությանը.
🟥թիրախավորել ու լուծարել կազմակերպությունները՝ «օտարերկրյա ազդեցության» հիմքով,
🟥զրկել ներքին ֆինանսավորումից,
🟥վերահսկել դրամական փոխանցումները,
🟥որոշումներ կայացնել առանց դատական վերահսկողության։
⚠️ Օրինագիծը բացահայտ խախտում է ԵՄ օրենսդրությունը՝ խոսքի ազատություն, միավորումներ, կապիտալի տեղաշարժ, անձնական տվյալների պաշտպանություն։
Կարդացեք նաև
ՀԿ-ները կոչ են անում ԵՄ ղեկավարությանը․
✅ դիմել ԵՄ Արդարադատության դատարանին՝ միջանկյալ միջոցներ կիրառելու համար,
✅ կոչ անել Հունգարիայի կառավարությանը՝ հետ կանչել օրինագիծը,
✅ աջակցել ԵՄ խորհրդում Հունգարիայի նկատմամբ 7-րդ հոդվածի գործընթացի ակտիվացմանը։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից