Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի աջակից

Հունիս 03,2025 16:23

«Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի աջակիցը։ Այս կարևոր համագործակցությունը ստեղծում է կայուն հիմք ծրագրի շարունակական գործունեության համար՝ շարունակելու ապահովել որակյալ կրթություն և մասնագիտական աճ Արցախի պատանի երաժիշտների համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ միայն միասնական և համախմբված ջանքերի շնորհիվ է, որ կարող ենք ստեղծել կայուն փոփոխություններ, կրթել սերունդներ և կերտել հաջողակ ապագա Արցախի երեխաների համար:

« Արցախից տեղահանված այս երեխաները պարզապես շնորհալի պատանիներ չեն. նրանք նաև ուժեղ բնավորությամբ մարդիկ են, որոնք արժանի են շարունակելու առաջ գնալ։ Երբ Սփյուռքը միանում է նման նախաձեռնություններին, մենք ստանում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլ՝ համախմբված ուժ, որը կարող է իսկապես փոխել երեխաների կյանքը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությունը մեզ մեծ վստահություն է տալիս՝ շարունակելու մեր ուղին, ընդլայնելու մեր առաքելությունն ու հավատը, որ Արցախի այս պատանի երաժիշտները պետք է ունենան զարգանալու և աշխարհին իրենց տաղանդով ներկայանալու հնարավորություն», — նշել է «Արվեստ23» ՀԿ նախագահ Աննա Տեր-Հովակիմյանը։

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը մեծ հնարավորություն է Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերականգնելու իրենց երազանքները և վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով: Ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրն իրականացվում է «Արվեստ23» ՀԿի կողմից: Ծրագրի շրջանակում մասնակիցներն ունենում են մասնագիտական դասերի ոլորտի առաջատար մասնագետների կողմից, վարպետության դասեր՝ ապահովելու մասնագիտական աճ և զարգացում: Ծրագիրն առաջարկում է նաև օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման  դասեր, թանգարանային այցեր՝ խորացնելու նրանց մշակութային ըմբռնումը, համերգային ելույթներ և հրավերներ Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպվող հայաստանյան համերգներին: Բացի այդ, ծրագիրը տրամադրում է նաև ֆինանսական աջակցություն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30