Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում բացվել է հրուշակագործության լաբորատորիա

Հունիս 03,2025 17:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ֆրանսհայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (ՍԵՊՖԱ) հրուշակագործության լաբորատորիայի բացմանը:

Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՍԵՊՖԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստառոնը:

Լաբորատորիայի ստեղծումը համարվում է կենտրոնի՝ Արհեստների կամպուսի վերափոխման ծրագրի առաջին փուլի իրագործումը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին լաբորատորիայի բացման առթիվ՝ ընդգծելով, որ այն Հայաստանի և Ֆրանսիայի միջև զարգացող հարաբերությունների, կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության ևս մեկ վկայություն է:

«Ամեն նոր ծրագրի հետ երկու երկրների հարաբերոթյունները նոր բովանդակություն ու շունչ են ստանում: Դրանք իրենց կարևոր նպաստն են բերում կրթության որակի բարձրացմանը, ինչից առաջին հերթին շահում են սովորողները»,- ասել է նախարարը:

Նա հիշատակել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոն համագործակցության՝ օրերս Սյունիքում տեղի ունեցած հերթական նիստը, ինչը, ըստ նախարարի, ցույց է տալիս, որ համագործակցությունը բազմաշերտ է և տարբեր ուղղություններով:

Նախարարի գնահատմամբ՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը շատ կարևոր տեղ է  զբաղեցնում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում. «Այս հաստատությունում գործում է կարողություների զարգացման մի մոդել, որի նշանակությունը համակարգային է և կարող է կիրառվել նաև մյուս հաստատություններում: ԿԳՄՍ նախաարությունն ամեն ինչ անելու է ստեղծված հնարավորություններն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ, որպեսզի դրանք առավելագույնս օգտագործվեն ի նպաստ  երիտասարդների»:

Անդրադառնալով ոլորտի զարգացնանը` նախարարն առանձնակի կարևորել է նախընթաց տարում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ընդունումը, ինչը հնարավորություն է տալիս համակարգը հասցնելու որակական նոր չափանիշների:

ՍԵՊՖԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզը ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին և ընդգծել, որ լաբորատորիան լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Այս ենթակառուցվածքի ստեղծումը նպատակ ունի խթանել ուսանողների ստեղծարարության զարգացումն ու գիտելիքի փոխանցումը:

Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստառոնը  երիտասարդներին կոչ է արել օգտվել տրված հնարավորությունից և ձեռք բերել մասնագիտական առավելագույն գիտելիք ու հմտություններ: Նա ընդգծել է՝  կրթության ոլորտի ներդրումը ապագայի կերտման եղանակ է:

Լաբորատորիայի նախագծման աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են ֆրանսիական ճարտարապետական և շինարարական ընկերությունների կողմից։ Ամբողջ գույքն ներկրվել է Ֆրանսիայից. տեղադրվել է 12 աշխատասեղան՝ կահավորված համապատասխան նոր սարքավորումներով, նախատեսված միաժամանակ 12 սովորողի համար։ Ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 700 000 եվրո, որի մեծ մասը հատկացրել է Օվերն-Ռոն-Ալպի ռեգիոնը։

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30