Ադրբեջանը տեղեկատվական հիմք է նախապատրաստում Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի քանդման համար։
Տարածվող քարոզչական նյութերում առաջարկվում է ոչնչացնել նշված եկեղեցիները և դրանց փոխարեն մզկիթներ կառուցել։ Հիշեցնենք, որ մինչ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը ևս շրջանառվում էին այդ եկեղեցու կա’մ քանդելու, կա’մ մզկիթի վերածելու առաջարկներ։
Սա կարող է վկայել նաև այն մասին, որ ադրբեջանական պետությունը , որը պետական բարձր խրախուսանքի արժանացրեց քնած հայ սպային դաժանորեն սպանած մարդանման հրեշին, նույն կերպ էլ բացառված չէ, որ պետական խրախուսանքի արժանացնի նաև հայկական որևէ հուշարձան պղծող շարքային քաղաքացիներին` այդպիսով Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մեջ ներգրավելով ժողովրդին։
Այն , ինչը հայկական է, պատկանում է հայ մշակույթին, ենթակա է փոշիացման. այսպես է մտածում ու գործում ա’յն պետությունը , որի մեկ դար էլ չձգվող պատմությունը հնագույն քաղաքակրթությունները ոչնչացնելու պատմություն է։ Հիշենք նաև դեռ տարիներ առաջ Ջուղայի հայկական խաչքարերը ոչնչացնելու փաստը, որը ևս չի մոռացվել։ Ձեռագիրը նույնն է ու անփոփոխ։
Կարդացեք նաև
Այս ամենը հստակորեն վկայում է, որ Արցախի մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման լուրջ վտանգի առաջ։
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով