Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞նց եք համակերպվում այդպիսի բառապաշար ունեցող մարդու հետ աշխատել. արդարադատության գեներալ-մայորը՝ կին պաշտոնյաների մասին

Հունիս 03,2025 18:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք պետք է կանխատեսեինք, որ սրանք սկսելու էին իրենց ամբողջական հարձակումը եկեղեցու դեմ: Ժամանակին, երբ ձայն էինք բարձրացնում, մարդիկ փորձում էին չհավատալ կամ չընկալել հայոց աշխարհի վրա եկող արհավիրքը: Հիմա էլ սկսել են թիրախավորել Հայոց եկեղեցին, քանդել միակ՝ ամուր կանգնած այդ ինստիտուտը »,-«Հայելի» ակումբում ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների կողմից Հայոց եկեղեցու վրա հարձակումների մասին:

Նրա խոսքով. « Շատերը մոռացել են, որ այս պիղծ արարածները եկեղեցու դեմ հարձակումները սկսեցին դեռեւս 2018թ՝ սկսելով մի շարժում, որը հաստատապես իշխանությունների կողմից էր կազմակերպված՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» գաղափարախոսությամբ»:

Արդարադատության գեներալ-մայորը փաստում է. «Նույնիսկ Վեհարանի շենքը մտան, գրավեցին, ոչ մի իրավապահ մարմին, որեւէ մեկը մուտք չգործեց, եւ նրանց դուրս չվռնդեցին: Օգտագործում էին թմրամիջոց, լափում էին մոտ 10 եւ ավելի օր: Եվ վերջում լքեցին իրենց գրաված տարածքը: Այնուհետեւ դա անընդհատ շարունակություն ունեցավ. Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանեցին դպրոցական դասագրքերից, եկեղեցու ծառայությունը դուրս բերեցին բանակից, չէ՞ որ դա կար եւ օգնում էր զինվորականներին: Սրանք աստիճանաբար եկեղեցին դուրս մղեցին բոլոր ոլորտներից: Եվ հիմա եկեղեցին այն միակ ամրոցն ու բերդն է, որը սրանք չեն կարողանում գրավել »:

Ի թիվս այլնի Թաթուլ Պետրոսյանը խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ այցելությունից. «Երեկ այս անձը գնացել էր ուսանողների հետ հանդիպման: ԿԳՄՍ նախարարին լրագրողները հարց են տալիս դրա հայհոյանքների մասին, ու այդ կինը՝ Ժաննա Անդրեասյանը չի խորշում ու ասում է ՝ այդպիսի բառապաշար բոլորն էլ օգտագործում են, ցանկալի չէ այդպիսի բառապաշար օգտագործելը:

Կառավարության նիստին էլ է նա այդպիսի բառապաշար օգտագործում հենց ձեր ներկայությամբ, կին նախարարների, կին պատգամավորների ներկայությամբ, այսինքն դուք այդպիսի բառապաշար օգտագործում եք նաեւ ձեր ընտանիքներում…Դուք կին լինելով՝ ոնց եք համակերպվում այդպիսի բառապաշար ունեցող մարդու, այդպիսի բառապաշարը հանրային եթերում հրապարակելու ունակություն ունեցող ղեկավարի հետ աշխատել: Ինչ վերաբերվում է դրա կողակցի՝ Աննա Հակոբյանի հայտարարությանը մանկապղծության վերաբերյալ, այն դեռ պետք է կոնկրետ քրեաիրավական գնահատականի արժանանա…»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30