Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի այգին սալիկապատել են անորակ բազալտով ու գրանիտով. Չախոյան

Հունիս 03,2025 23:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բլոգեր Արթուր Չախոյանն ահազանգում է՝ Սուրբ Գր. Լուսավորիչ եկեղեցու դիմացի բարեկարգված այգին շատ կարճ ժամկետում դարձել է անբարեկարգ: Հատակը, որը բարեկարգվել էր բնական քարերով, արդեն ճաքճքել, քանդվել է:

Չախոյանը հիշում է, որ նշված այգին բարեկարգման հանձնվեց 2023-ին, իսկ այս տարվա փետրվարին Երեւանի քաղաքապետը գործակարգավարական նիստում ընդունեց ավարտական ակտը:

Բլոգերի խոսքով, ընդհանուր առմամբ 900.000 դոլար է հատկացվել այգու բարեկարգման աշխատանքների համար. «Երբ տեսնում եմ ՝ ոնց են այդ գումարները դուրս գրվել, այդ թվում, այդ նույն այգում մեկ ծառի համար քաղաքապետարանը վճարել է 220.000 դրամ, այն դեպքում, երբ շուկայական արժեքը մոտ 20.000 դրամ է, հասկանում եմ՝ մեկին տասը ավել են ասել:

Իմ աչքով, որ նայում եմ՝ ինչ անորակ նյութերով է իրականացրել բարեկարգումը, որ հատակը բնական քար է, արդեն քանդվում է, լուսավորությունն ինչ անորակ է, ծառերն արդեն երկրորդ անգամ են չորանում: Իմ հաշվարկով մոտ 400.000 դոլար արժողությամբ բարեկարգում է եղել: Սա կոռուպցիայի դասական օրինակ եմ համարում: Եթե կա թերություն, անորակ աշխատանք ու Երեւանի քաղաքապետարանն այդ անորակ աշխատանքն ընդունում է, այդտեղ միայն տեսնում եմ կոռուպցիա: Եթե քաղաքապետարանը չընդուներ, թերությունների հետեւից գնար, շինարարին շտկումներ անել տար, նման կասկածներ չէին առաջանա»:

Մեր զրուցակիցն ասաց, որ մամուլի հրապարակումներից հիշում է, որ ՔՊ-ին փոխկապակցող ընկերություն էր այգու բարեկարգումն իրականացրել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Դու էլ Հայաստանում քո հացը գտար․․․

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30