Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնյակագործները դիմում են միջազգային կազմակերպություններին՝ հորդորելով ազդել Վրաստանի իշխանությունների վրա՝ դադարեցնելու այս չհիմնավորված շրջափակումը

Հունիս 04,2025 12:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կոնյակագործների հայտարարություն
ԲԱՑ ՆԱՄԱԿ

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում ալկոհոլային խմիչքներ արտադրողներս, դիմում ենք միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։

Ավելի քան մեկ ամիս է, ինչ Վրաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցիկ ապրանքներ տեղափոխող հայաստանյան տրանսպորտային միջոցները կանգնեցվում են` Առևտրի համաշխարհային կազմակերպության և տարանցիկ փոխադրումների միջազգային կանոնակարգերի ակնհայտ խախտմամբ վերահասցեագրվելով դեպի Գեզի տերմինալ։ Այստեղ կոտրվում են մաքսային կնիքները՝ առանց որևէ հիմնավորման, վերցվում են նմուշներ՝ առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ դրանց լաբորատոր պատասխանների օրերով ուշացումների վերաբերյալ չի տրամադրվում որևէ բացատրություն։ Արդյունքում, արտահանողներին թույլ չի տրվում իրենց բեռները հասցնել երրորդ երկրների հասցեատերերին։

Ներկայում վրացական Գեզի տերմինալում պահվում են բեռնված տասնյակ տարանցիկ տրանսպորտային միջոցներ, որոնցից մի քանիսն այնտեղ են գտնվում արդեն ավելի քան մեկ ամիս։ Այսպիսով, վրացական կողմը, խախտելով առևտրի միջազգայնորեն ընդունված չափանիշները, զգալի նյութական վնասներ է պատճառում Հայաստանի արտադրողներին, վերջիններս չեն կարողանում կատարել երրորդ կողմի մոտ ստանձնած պայմանագրային պարտավորությունները, առաջանում է առկա շուկաները կորցնելու և ոլորտի հետագա զարգացման կասեցման վտանգ։

Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին և մեր արտասահմանյան գործընկերներին՝ հորդորելով իրենց ազդել Վրաստանի իշխանությունների վրա՝ դադարեցնելու այս չհիմնավորված շրջափակումը և վերացնելու բոլոր այն արհեստական արգելքները, որոնք խոչընդոտում են ապրանքների ազատ տարանցումը երկրի տարածքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30