Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Մի քանի օր առաջ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղադրվել է Թալեաթ փաշային նվիրված հուշարձան՝ ի նշանավորումն իրենց գործունեության համար զոհված թուրք բոլոր դիվանագետների։
Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթի ու մնացած ոճրագործների շարունակական հերոսացումը Թուրքիայում և Ադրբեջանում ծնում է նոր նմանատիպ հերոսներ մեր օրերում (օր.՝ Ռամիլ Սաֆարովը կամ Իլհամ Ալիևը)։
Մինչ մեզ ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ կառավարությունը կոչ է անում հանձնվել և անխոս ենթարկվում է վերջիններիս հետ՝ սուրճի սեղանի շուրջ, թշնամիները անում են հակառակը։
Կարդացեք նաև
Մեկ այլ գրառմամբ թյուրքագետը նշում է.
«Իմիջիայլոց, դրա բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ, ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից Մանսուր Յավաշը.
«Թալեաթ փաշայի հիշատակն ապրեցնելու նպատակով հուշարձան ենք կանգնեցրել։ Ե՛վ Թալեաթ փաշայի նման պետական այրերին, և՛ նահատակված մեր դիվանագետներին չմոռանալը նշանակում է ապրեցնել մայրաքաղաք Անկարայի պատմական շարունակականությունը, պետական հիշողությունը։ Ցանկանում եմ նշել, որ այս նախագիծը մի հուշարձան լինելուց անդին, հանրության անցյալին տեր լինելու կամք է»։
Սա էլ հերթական անգամ «երբ Էրդողանը չլինի, Թուրքիան կփոխի մեր հանդեպ վերաբերմունքը» թեզի սնանկության մասին։