Սիսիան քաղաքում՝ ավելի ընդարձակ ու ժամանակակից տարածքում իր աշխատանքն է վերսկսել Յունիբանկի մասնաճյուղը:
Այն գտնվում է ք. Սիսիան, Իսրայելյան փողոց 6/2 հասցեում:
Մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ինչպես անհատ, այնպես էլ՝ կորպորատիվ հաճախորդների արագ և հարմարավետ սպասարկման համար։
Կարդացեք նաև
«Ուրախ ենք ողջունել մեր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում: Մենք ձգտում ենք մոտ լինել մեր հաճախորդներին և ապահովել սպասարկման հաճելի պայմաններ՝ տրամադրելով բանկային բոլոր ծառայությունները»,- նշեց «Սիսիան» մասնաճյուղի կառավարիչ Գրիշա Ստեփանյանը։
Մասնաճյուղը մատուցում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սպառողական և բիզնես վարկերի տրամադրում, ավանդների և հաշիվների բացում, միջազգային դրամական փոխանցումներ, այդ թվում՝ UBPay համակարգի միջոցով, ներդրումային գործիքներ, բազմարժութային բանկային քարտեր և այլն:
Մասնաճյուղում տեղադրված է ինքնասպասարկման տերմինալ և հերթերի կառավարման համակարգ՝ հաճախորդների ժամանակը խնայելու համար:
«Մենք կշարունակենք ներդրումներ կատարել ենթակառուցվածքների զարգացման և սպասարկման կատարելագործման մեջ, որպեսզի մեր հաճախորդները ստանան առավել հարմարավետ և ժամանակակից բանկային ծառայություններ: Յունիբանկը նախատեսում է մասնաճյուղային ցանցի փուլային արդիականացում ամբողջ Հայաստանում: Մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգընթաց՝ Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է թվային ծառայությունները՝ ստեղծելով սպասարկման համապարփակ համակարգ, որը յուրաքանչյուր հաճախորդի հնարավորություն է տալիս ընտրել բանկի հետ փոխգործակցության իրեն ամենահարմար ձևը՝ մասնաճյուղում կամ մոբայլ հավելվածների միջոցով»,- ասաց Յունիբանկի մասնաճյուղային ցանցի տնօրեն Արսեն Պողոսյանը: