Լրահոս
Օրվա լրահոսը

2025-ի ապրիլին, եթե ամբողջ պետական համակարգը աշխատավարձ չստանար, թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1500 դրամով. Փաշինյան

Հունիս 04,2025 11:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ այսօր խոսում էի 238 միլիարդ աշխատավարձի մասին, պետք է ասեմ, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձը այդ ամեն ինչի մեջ փոքր է 5 տոկոսից: Այդ շահարկումները, որ կան, թե պարգեւատրումներ մի ստացեք, թոշակները բարձրացրեք… այդ մեծադղիրդ պարգեւատրումները եւ այլն: Եթե օրինակ 2025-ի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով»,– այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ կա մի նրբություն. «Այդ թոշակը, որը այդ համակարգին աշխատավարձ չտալով՝ կարելի էր 1500 դրամով բարձրացնել, ենթադրենք՝ մարդը ստանում է 30.000 դրամ թոշակ ու ապրիլին որոշել էինք, որ վե՛րջ, այս ամիս պետական համակարգը աշխատավարձ չի ստանում ու արդյունքում թոշակառուն պետք է ստանար 31,5000 թոշակ: Որոշումը կլիներ, բայց թոշակառուների 70 տոկոսը այդ թոշակը չէր ստանա ֆիզիկապես, որովհետեւ հռչակված կլիներ, բայց այն համակարգը, որ պետք է թոշակը A կետից հասցներ B կետ, այդ համակարգը գոյություն չէր ունենա: Լա՛վ, մեկ, երկու, երեք ամիս գոյություն ունենար, չորորդ ամիսը գոյություն չէր ունենա: Ոչ մեկը չէր համաձայնի առանց աշխատավարձի աշխատել: Եթե համաձայնեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան այն չէ: Ժողովուրդը պետք է մտածեր՝ թույլ տալի՞ս է առանց աշխատավարձի աշխատեն, թե՞՝ ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30