Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ զեկույցի՝ Հայաստանը, Մոլդովայի հետ միասին, տարածաշրջանում առաջատար դիրք է գրավում քաղհասարակության միջավայրի ընդհանուր գնահատման ցուցանիշով

Հունիս 04,2025 16:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ 2024» թվականի տարածաշրջանային զեկույցը։

Չնայած տարածաշրջանում առկա անվտանգային և քաղաքական մարտահրավերներին՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակում են կարևոր դերակատարում ունենալ ժողովրդավարական բարեփոխումների խթանման գործում։ Դրանք մնացել են կայունության և ժողովրդավարության հենասյուները, որոնց հզորացումը շարունակում է ունենալ կենսական նշանակություն։

📌2024 թվականի տարածաշրջանային զեկույցը կազմվել է վեց երկրների տվյալների հիման վրա՝ ՔՀԿ Չափիչի փորձագիտական խմբի կողմից իրականացված շարունակական մոնիտորինգի և քաղաքացիական հասարակության միջավայրի համապարփակ վերլուծության արդյունքում։

📕Զեկույցում առանձնացվել են երեք հիմնական առաջնահերթություններ՝
✅Ապահովել անվտանգ տարածք, պաշտպանել քաղաքացիական ազատություններն ու դադարեցնել ճնշումները քաղաքացիական հասարակության նկատմամբ,
✅Աջակցել ՔՀԿ-ների կայունությանը և գոյատևմանը,
✅Խթանել անվտանգությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում՝ կառուցելով գործընկերային երկխոսություն քաղաքացիական հասարակության հետ։

📌Ըստ զեկույցի՝ Հայաստանը, Մոլդովայի հետ միասին, տարածաշրջանում առաջատար դիրք է գրավում քաղաքացիական հասարակության միջավայրի ընդհանուր գնահատման ցուցանիշով, իսկ Ուկրաինան հետևում է այս երկրներին փոքր տարբերությամբ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը զգալիորեն հետ է մնում «Պետական աջակցություն» և «Պետություն-ՔՀԿ համագործակցություն» ոլորտներում՝ ինչը պայմանավորված է ՔՀԿ-ների և նվիրատուների համար ոչ բարենպաստ հարկային քաղաքականությամբ և դաշտի զարգացման ռազմավարական մոտեցման բացակայությամբ։

🟦«ՔՀԿ չափիչ 2024» տարածաշրջանային զեկույցին, ինչպես նաև «ՔՀԿ չափիչ Հայաստան-2024» զեկույցին կարող եք ծանոթանալ մեր կայքում:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30