Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանից գողությունը կատարել էին վարձակալությամբ բնակված ամուսինները

Հունիս 04,2025 17:16

Հունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված 88-ամյա կինը հայտնել է, որ մայիսի 15-ին վերադառնալով արտերկրից՝ նկատել է, որ Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող իր տնից գողացել են կենցաղային տարբեր իրեր:

Հայտնել է նաև, որ կից տունը 2024 թվականի հուլիս ամսին վարձակալության էր տվել ամուսինների, որոնք դեռևս դեկտեմբերին հեռացել էին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են վարձակալությամբ բնակված ամուսինները, որոնք հայտնաբերվել են։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30