ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ, չի կարող Փաշազադեի եւ Փաշինյանի՝ Մայր աթոռի նկատմամբ թիրախավորումները պատահականություն կամ ուղղակի համընկնում լինել․ այս մասին պատգամավորն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
«Բազմաթիվ անգամներ, այդ թվում եւ առաջին հերթին այն պատգամավորները, ովքեր առիթ ունեցել են ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, ահազանգել ենք, որ Հայաստանում տեղի է ունենում ապազգայնացման դենացիոնալիզացիայի ծրագիր եւ Ադրբեջանի պահանջով այդ պայմանագրում ամրագրվել է կետ, որով պարտավորվել են ռեւանշիզմի դեմ պայքար իրականացնել։ Այսինքն, բոլոր նրանց դեմ, ովքեր պայքարում են հայկական շահերի, հայկական իրավունքների համար։ Փաստացի պայմանագիրը, որը համաձայնեցրել են, ուժի մեջ է մտել առանց ստորագրման․ մենք երկու դրվագով առնվազն դա տեսնում ենք՝ եկեղեցու նկատմամբ այս արշավով ու թիրախավորումով եւ երկրորդ կետը այն է, որ Փաշինյանն էլ հայտարարեց, Ալիեւն էլ, որ երրորդ երկրի ուժեր չպիտի տեղակայվեն սահմանին։
Անցած տարի Մեղրիից դուրս բերեցին ռուսական զորքերը, այսինքն` պայմանագիրը դեռ չեն ստորագրել, բայց պայմանագիր մեջ ամրագրված կետերը Փաշինյանը իրականացնում է։ Պայմանագրում տեղ չգտած կետերը, օրինակ` սահմանադրության փոփոխության պահանջը, էլի կատարվում է։ Այլ կերպ, ինչպես կարելի է մեկնաբանել, երբ Փաշինյանը ասում է, եթե պայմանագիրը ստորագրվի եւ Սահմանադրությանը հակասի, ես կնախաձեռնեմ սահմանադրության փոփոխություն։ Եկեղեցու թիրախավորման համար այլ որեւէ տրամաբանական բացատրություն ուղղակի դուք չեք կարող գտնել։
Ինչո՞ւ, երբ արցախահայերը հանրահավաք են իրականացնում Հայաստանում, դրան հաջորդում է արցախահայերի նկատմամբ թիրախային ատելության արշավ։ Ինչո՞ւ է, երբ եկեղեցին աննահանջ բոլոր քարոզներում, բոլոր պատարագներում հանդես գալիս՝ այդ թվում արցախահայերի իրավունքների պաշտպանությամբ, երբ միջազգային խորհրդաժողով է հրավիրում, երբ խոսում է գերիների վերադարձի մասին, այսպիսի թիրախավորում է տեղի ունենում»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Կարդացեք նաև
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Հայաստանում հիմա գծվում է ջրբաժան, այդ ջրբաժանի մի կողմում մարդիկ են, ովքեր կատարում են Ալիեւի պահանջները, հարձակվում են եկեղեցու վրա, մյուս կողմում, բնականաբար, պիտի մոբիլիզացվեն բոլոր նրանք, ովքեր այդ հարձակմանը համաձայն են։
Այս համատեքստում պատասխանելով ներքաղաքական զարգացումներին վերաբերվող հարցերին, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց․ «Եթե մեղադրանքն այն է, որ ընդդիմությունը այդտեղ պիտի ունենա գործուն մասնակցություն, ես լրիվ ընդունում եմ այդ մեղադրանքը։ Եթե մենք նախաձեռնող լինենք՝ անպայման դրա մասին կլինի հայտարարություն։ Ես կարծում եմ, որ արձագանքը պետք է լինի համարժեք»։
Իր համոզմամբ՝ որքան իշխանությունը մեծացնի եկեղեցու դեմ թիրախավորումը, այնքան կմեծանա հանրային համախմբումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ