Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծալք ու ծավալ». Հայաստանը Ֆրանսիայում մասնակցում է 13-րդ միջազգային դիզայն բիենալեին

Հունիս 04,2025 17:48

Հայաստանը որպես պատվո հյուր մասնակցում է Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային դիզայն բիենալեին՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Ծալք ու ծավալ» ցուցադրությունը ներկայացնում է ժամանակակից հայ ստեղծագործության աշխարհագրությունը,  հետազոտում  արվեստագետների և նրանց միջավայրերի միջև հարաբերությունները: Ներկայացվում է նաև Հայաստանի լեռնային քարտեզագրությունը, որը բացահայտվում է ավելի քան 19 հայ ստեղծագործողների և արվեստի կառույցների աշխատանքների միջոցով։

Ցուցադրությունը  համադրել են Նայիրի Խաչատուրեանը (AHA collective), Ժան Ֆրանսուա Դինքճեանն ու Էլուա Շաֆայը (Normal Studio)։

Միաժամանակ ցուցադրությունը հարգանքի տուրք է մոդեռնիստական ​​դարաշրջանի երկու նշանավոր գործիչներին, որոնց ստեղծագործական հնարամտությունն ազդել է ժամանակակից շատ ստեղծագործողների վրա: Բազմակողմանի արվեստագետներ Հռիփսիմե Սիմոնյանը (Կարս, 1916 թ.-Երևան, 1998 թ.) և Կամո Նիգարյանը (Հելենենդորֆ, 1950 թ.–Երևան, 2011 թ.) զգալի ներդրում են ունեցել խորհրդային տարիներին Հայաստանում արդյունաբերական դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման գործում։

Բիենալեն կանցկացվի մինչև սեպտեմբերի 22-ը:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30