Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը մինչ օրս չի տիրապետում իր իսկ ստորագրությամբ հայտարարված մրցույթով նախատեսված ավտոբուսների իրական թվին. Լևոն Հովհաննիսյան

Հունիս 04,2025 17:44

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում է, թե իր օրոք քաղաքային բյուջեով 460 ավտոբուս է գնվել։

Ճշտենք՝ խոսքը ո՞ր տրանսպորտային միջոցների մասին է։

▪️ 100 գազելնե՞րը, որոնց գնումը ներառված չի եղել համայնքի կողմից պատվիրված՝ WYG անգլիական ընկերության կազմած ծրագրում։ Դրանք, համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, համարվում են միկրոավտոբուսներ, որոնք շատ կարճ ժամանակ անց դուրս եկան շարքից, և համայնքը մինչ օրս մեծ գումարներ է ծախսում դրանց վերանորոգման վրա։ Հետևություն՝ նախկին քաղաքապետը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և Գազել միկրոավտոբուսը։

▪️ Թե՞ 211 «Ժոնգ թոնգ» ավտոբուսները, որոնք գնվել են բացառապես այն ֆինանսական միջոցներով, որոնք գոյացել էին ավագանու կողմից հաստատված՝ տարեկան բազմաթիվ այլ ծրագրեր չիրականացնելու արդյունքում։ Դրա ապացույցն այն է, որ իր կառավարման տարիներին քաղաքի բյուջեի ծախսերի կատարողականը կազմում էր ընդամենը 63-73%։ Եթե նախկին քաղաքապետը մինչ օրս չգիտի այդ մասին, կարող է օգտվել այս հղումից:՝

Սրանով ավարտվում են նրա կառավարման տարիներին իրականացված շարժակազմի գնումները։ Մնում է հայտնաբերել մնացած 149 ավտոբուսները։ Սակայն դա անելու համար պետք է հաշվի առնել Հայկ Մարությանի ստեղծագործական տաղանդը և փորձել տրամաբանել այդ տեսանկյունից։ Նա 2021 թվականի դեկտեմբերի 16-ին՝ իմանալով, որ օրեր անց հեռացվելու է քաղաքապետի պաշտոնից և չունենալով բյուջեում նախատեսված ֆինանսական միջոցներ՝ ապագայում սեփական PR-ը ապահովելու համար, շտապ (15.6 ընթացակարգով) ստորագրում է 100 ավտոբուսների մրցույթ հայտարարելու մասին փաստաթուղթ։ Դրանից հետո մենք՝ ստանձնելով քաղաքի նաև գործադիր կառավարումը, ոչ միայն կարողանում ենք գտնել համապատասխան ֆինանսական միջոցները, այլ նաև՝ 100 ավտոբուսի փոխարեն, նույն այդ տարում գնում ենք 180-ը։ Եվ ի տարբերություն Հայկ Մարությանի, դրանք չեն գնվում, այլ ոլորտներից գումարներ կրճատելու հաշվին:

Հետևություն՝ Հայկ Մարությանը մինչ օրս չի տիրապետում իր իսկ ստորագրությամբ հայտարարված և իր ՖԲ էջում տեղադրված՝ ԵՔ-ԲՄԱՊՁԲ-22/6 ծածկագրով մրցույթով նախատեսված ավտոբուսների իրական թվին։ Եվ պետք չէ զարմանալ, որ նախկին քաղաքապետը դեբատների ժամանակ՝ առանց հասկանալու, հայտարարում է 600 բակ բարեկարգելու մասին, որոնք նույնպես նրա ստեղծագործական տաղանդի մաս են կազմում։

Այս ամենը հիշեցնում է սովետական ֆիլմի հայտնի մի դրվագ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30