Լրահոս
Օրվա լրահոսը

2024-ին՝ 17, 2025-ին՝ 10 ոստիկան է ազատվել աշխատանքից՝ թմրանյութ օգտագործելու համար․ Արփինե Սարգսյան

Հունիս 04,2025 18:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականին ոստիկանության 17 ծառայող ազատվել է ծառայությունից՝ թմրանյութ օգտագործելու հիմքով։ 2025 թվականի առաջին ամիսներին այդ թիվը հասել է 10-ի․ այս մասին այսօր խորհրդարանում, 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նաեւ հավելեց, որ վաղը կառավարության նիստում կքննարկվի մի նախագիծ, ըստ որի ՆԳՆ համակարգի աշխատողները տարվա ընթացքում մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն թմրանյութի օգտագործման բացահայտման թեստավորում։ Թեսթավորումն իրականացվելու է՝ ցանկացած պահի՝ վերադասի կասկածների դեպքում։

ՆԳ նախարարը պատասխանում էր Ագնեսա Խամոյանի հարցին։ Վերջինիս մոտ տպավորություն է, որ նախարարն էլ է ընկել թրենդի մեջ․ «Ուզում եք պայքար մղել մի երեւույթի դեմ, որը գուցե դպրոցում այդքան մեծ չէ, որքան ուժային կառույցներում թմրանյութերի տարածվածությունը, կամ ժամանցի վայրերում, որտեղ իրավապահ մարմինների մուտքը մի շատ հայտնի դեպքից հետո շատ կոնկրետ արգելվել է»։

Ագնեսա Խամոյանը դեպքեր գիտի, երբ ոստիկանությունը խուսափում է մտել կոնկրետ ժամանցի վայրեր, որտեղ իրականում իրացվում են թմրանյութերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Թմրանյութերի թեման շարունակեց ՔՊ-ական Արսեն Թորոսյանը։ Նա նաեւ նախարարից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ պարեկներն ամրագոտի չեն կապում եւ խոստացավ՝ նկարել՝ ուղարկել բազմաթիվ նման դեպքեր, երբ պարեկներն առանց ամրագոտու են։

Մանրամասները՝ տեսանյութում

Քննարկումն ամբողջական՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30