Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը բողոքարկել է Գյումրու համայնքապետ Վ․ Ղուկասյանի դեմ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը

Հունիս 04,2025 18:50

ՀԻՇԵՑՈՒՄ

2025 թվականի մարտի 31-ին ուղիղ եթերում այնժամ դեռևս Գյումրու համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հրապարակավ հայտարարեց եկեղեցում սպանել քահանայի, ով կպսակադրի ԼԳԲՏ+ անձանց։ Եթերը լի էր ատելության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրելու խոսքերով։ 2025թ․-ի ապրիլի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ։  

Ի պատասխան Կազմակերպության հաղորդման՝ ապրիլի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործության քննության գլխավոր վարչությունը որոշում էր կայացրել վարույթ չնախաձեռնելու մասին։ Սույն որոշումը ապրիլի 23-ին բողոքարկվեց ՀՀ գլխավոր դատախազություն։

ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 25-ին մերժեց ներկայացրած բողոքը։ Սպառելով դատախազական բողոքարկման ընթացակարգով առերևույթ հանցագործության հիմքով քրեական վարույթի նախաձեռնման հնարավորությունը՝ Կազմակերպությունը մայիսի 29-ին դիմել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ հրապարակային խոսքում անձանց կամ առանձին խմբերի նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն  քարոզելու դեպքում պետությունը պետք է քրեական պատասխանատվություն սահմանի։ Ուստի, Հայաստանի Հանրապետությունը ունենալով պոզիտիվ պարտականություն, պարտավորվում է իր ներպետական օրենսդրությամբ  նմանատիպ վարքագծի պայմաններում  ապահովել յուրաքանչյուր անձի ինքնորոշման իրավունքը՝ թույլ չտալով նրանց նկատմամբ խտրական և անհանդուրժող վերաբերմունքի դրսևորումներ, առավել ևս, երբ նման վարքագիծը դրսևորվում է պետական պաշտոնյայի կողմից։

Կազմակերպության կողմից ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած բողոքով՝ խնդրել ենք ՀՀ գլխավոր դատախազությանը և վարույթ չնախաձեռնած քննիչին պարտավորեցնել առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ՝ ապահովելով պատշաճ, համակողմանի և անաչառ քննություն։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30