Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփն ու Պուտինը 1 ժամ 15 րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել. ՌԴ նախագահն ասել է, որ կպատասխանի վերջին հարձակումներին

Հունիս 04,2025 20:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ նրանց զրույցը տևել է 1 ժամ 15 րոպե:

«Նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցը տևեց մոտ մեկ ժամ և 15 րոպե: Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարձակումները Ռուսաստանի ինքնաթիռների վրա, ինչպես նաև տարբեր այլ հարձակումներ, որոնք տեղի են ունենում երկու կողմից: Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կտանի անմիջական խաղաղության: Նախագահ Պուտինը իսկապես ասաց, և շատ վճռական է, որ ինքը պիտի պատասխանի վերջին հարձակումներին օդանավակայանների վրա:

Մենք նաև խոսեցինք Իրանի թեմայով և այն մասին, որ Իրանի որոշման ժամանակը միջուկային հարցում սպառվում է, և այն պետք է արագ ընդունել: Ես հայտարարեցի նախագահ Պուտինին, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, և այս հարցում, կարծում եմ, մենք համաձայն էինք: Նախագահ Պուտինը առաջարկեց, որ ինքը կմասնակցի Իրանի հետ բանակցություններին և, հնարավոր է, օգտակար լինի դրանց ավելի արագ ավարտի գործում: Իմ կարծիքով, Իրանը ձգձգում է որոշման ընդունումը այս շատ կարևոր հարցում, և մեզ անհրաժեշտ կլինի վերջնական պատասխան շատ կարճ ժամանակահատվածում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30