Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ ցանկանա համոզվել, որ եկեղեցու դեմ արշավն ուղղորդվում է Բաքվից ու կոնկրետ այս փուլում կապված է Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ Բեռնում տեղի ունեցած համաժողովի հետ, բայց նայենք չոր փաստերին. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 05,2025 12:04

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Չեմ ցանկանա համոզվել, որ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավն ուղղորդվում է Բաքվից ու կոնկրետ այս փուլում կապված է Բեռնում Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովի հետ, բայց նայենք չոր փաստերին՝

  • Մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների գրասենյակ ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարում է․ «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար․․․»։ Նա նաև թիրախավորում է քրիստոնեական կրոնը։ Սա մնում է անպատասխան, արձագանքում է միայն Եկեղեցին։ Ադրբեջանական կողմն, իմ համոզմամբ, տեղեկատվություն է ունեցել Բեռնում ծրագրված համաժողովի մասին։
  • Մայիսի 27-ից 29-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի է ունենում «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը։ Այն կազմակերպվում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու համագործակցությամբ։ Վերջինիս ելույթը Արցախի մշակութային ժառանգության պահպանման, Ադրբեջանից եկող սպառնալիքների մասին էր, որի ժամանակ նա շեշտում է խաղաղության կարևորությունը։
  • Մայիսի 29-ին կառավարության նիստում համալիրի հարսանիքի ֆեյսբուքյան մեկնաբանությունները մեկնաբանելիս վարչապետը «չուլանանոց» է անվանում հայկական եկեղեցին։
  • Դրան հաջորդող օրերին արդեն հնչում են հայհոյանք, վիրավորանք պարունակող հայտարարություններ, որոնց ժամանակ մի քիչ աննկատ է մնում վարչապետենց տնից հնչած հարցը՝ «Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք՝ հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն․․․»։

Հիմա հարց, ես չեմ, դուք եք Շերլոկ Հոլմսը, որտե՞ղ է թաքնված շան գլուխը այս կեղծ քրիստոնեական «մոլեռանդության» տակ։ Ինձ թվում է ամեն ինչ շատ պարզ է՝ թեկուզ հենց ժամանակագրությունը տեսնելիս։ Իսկ Բաքվից շարունակում են հարձակվել մեր եկեղեցու վրա ու իհարկե, մնում անպատասխան․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30