Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կմիանա Հայաստանի պատմության թանգարանին

Հունիս 05,2025 12:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվի:

ՀՀ կառավարության օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ««Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ ստեղծելու, ինչպես նաև գույք հետ վերցնելու և ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին նախագիծը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ միավորման նպատակը թանգարանի արդյունավետ կառավարումն է։

«ՀՀ կառավարության 26.04.2016թ. N 736-Ա որոշմամբ ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը, որի գործունեության առարկան են հանդիսանում հայոց ռազմական արվեստի, ճակատամարտերի, ռազմական պատմության վերաբերյալ ցուցադրական նյութերի համալրումը, հաշվառումը, ուսումնասիրումը, պահպանումը և թանգարանային ցուցադրման եղանակով հանրությանը ներկայացնելը, թանգարանի մշտական և ժամանակավոր պահպանությանը հանձնված նմուշների, թանգարանային այլ ցուցանմուշների հաշվառումն ու պահպանումը, թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների մշտական ու ժամանակավոր հանրային ցուցադրումը և այլն:

Թանգարանային գործունեություն իրականացնող մարմինները հիմնականում գործում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակով, միաժամանակ առանձին իրավաբանական անձ ստեղծելու գործընթացից ձեռնպահ մնալու նկատառումներից ելնելով՝ նպատակահարմար է գտնվել «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ:

Գործընթացը նշված ձևաչափով իրականացնելու նպատակահարմարությունը որոշվել է նախարարական սոցիալական կոմիտեում քննարկման արդյունքներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի, 3-րդ մասի ու 24-րդ հոդվածի կարգավորումները և հաշվի առնելով նույնական հարաբերություններ կարգավորող ՀՀ կառավարության 14.09.2023թ. N 1537-Ն որոշումը»,- նշված է հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ որոշման նախագիծը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեում փոփոխությունների չի հանգեցնում:

Հիշեցնենք՝ թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա՝ հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային և Արցախյան ազատագրական պատերազմներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30