Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
«Caspian Frontiers-ում Արցախի մերձարաքսյան գոտում Էրդողանի անասնաֆերմաների և անասնապահության մենաշնորհի փաստերի մասին տեսահոլովակի հրապարակումից և դրա հետագա հանրայանցումից հետո ադրբեջանական «Հյուրիյեթ»-ի գլխավոր խմբագիր Վուգար Թոֆիգօղլուն հրավիրվել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայություն, ստացել խիստ նկատողություններ և, բացի դրանից, վերջինիս հարկադրել են Հյուրիյյեթի յութուբյան ալիքից հեռացնել համապատասխան տեսահոլովակը, որի մի հատվածը հրապարակվել էր Caspian Frontiers-ում։
Բայց քանի որ Caspian Frontiers-ի արխիվում առկա է տեսահոլովակի ամբողջական տարբերակը, շուտով կհրապարակվեն նաև Վուգար Թոֆիգօղլուի բացահայտումները Լաչինի (Բերձոր) մասին, որոնք նույնպես բավականին հետաքրքիր են»։
Հիշեցնենք՝ ինչպես իր Caspian Frontiers տելեգրամյան ալիքում հայտնել էր Արտյոմ Տոնոյանը, բռնազավթված Կովսական տեղափոխված ադրբեջանցիներն ասել էին, որ նշված տարածքներում անասնապահությամբ զբաղվելն արգելվել է օրենքով։
Ֆերմերային անասնապահության մենաշնորհային իրավունք Զանգելանում ունի միայն Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որն այդ իրավունքը ստացել է Արցախի բռնազավթման ժամանակ Թուրքիայի մասնակցության համար։
Կարդացեք նաև
Էրդողանի անասնաբուծական և ոչխարաբուծական մեգաֆերմաներում գլուխների թիվը հասնում է տասնյակ հազարների։