Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եմ՝ իշխանությունը լավ չի պատկերացնում այդպիսի անբարոյական մարտավարության հետեւանքը. Արսեն Բաբայան

Հունիս 05,2025 13:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Եկեղեցու նկատմամբ իշխանության մարտավարությունը դառնում է հասկանալի. նրանք (առաջին դեմքի մակարդակում) բարձրաստիճան հոգեւորականի վերաբերյալ անբարոյական տեղեկություն են տարածում եւ պահանջում այդ հոգեւորականից, որ վերջինս հերքի այդ լուրը: Չհերքելու դեպքում սպառնում են այդ անբարոյական տեղեկությանը ճշմարտություն լինելու գնահատական տալ…

Կարծում եմ՝ իշխանությունը (առաջին դեմքի մակարդակում) լավ չի պատկերացնում այդպիսի անբարոյական մարտավարության հետեւանքը: Որովհետեւ այդ դեպքում հնարավոր կդառնա հենց իր ու իշխանության բազմաթիվ անդամների վերաբերյալ առկա բազմաթիվ տեղեկությունները (թալանից մինչեւ քեռու եւ հորաքրոջ նկատմամբ գործողություններ) համարել ճշմարտություն:

Օրինակ՝ մինչեւ հիմա աներձագ Հրաչն ու մի կին պատգամավոր չեն հերքել Ստեփանակերտում իրենց վերաբերյալ առկա ժամանցային տեղեկությունները: Այդպիսի տեղեկությունները հարյուրներով են հրապարակված, որոնց ես երբեք չեմ անդրադարձել: Հիմա էլ անգամ այս ակնարկը չէի անի, եթե չլիներ այն անբարոյական վարքագիծը, որ ցուցաբերվում է սրանց կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30