Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր սրբերը եկել են՝ նզովելու Նիկոլ Փաշինյանին, դժոխքի դեսպանը եկել եւ ասում է, որ դժոխքում իրեն սպասում են»․ ցույց՝ կառավարության շենքի մոտ

Հունիս 05,2025 14:31

«Դժոխքում սպասում են Փաշինյանին», այս հայտարարությունն արեցին այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց նախաձեռնած քաղաքացիները։ Նրանք անդրադարձան Նիկոլ Փաշինյանի՝ հակաեկեղեցական քարոզչությանը՝ անընդունելի որակելով այն։

Քաղաքացիները հնչեցրին Նիկոլ Փաշինյանի մեղքերը, որոնց համար, նրանց խոսքով, դժոխքում պատիժ է սպասվում։ «Սրբապղծություն, նեռապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, պարտություն, այլասերվածություն․․․ սրանք Նիկոլ Փաշինյանի մեղքերն են։ Բոլորին կոչ ենք անում վերջապես դուրս գալ պայքարի, որովհետեւ սա արդեն ընդհանրապես անընդունելի է, Նիկոլը հատեց վերջին կարմիր գիծը։ Բոլորը հիմա սպասում են, որ Հայ առաքելական եկեղեցին ճիշտ քայլեր կձեռնարկի եւ վերջապես կառաջնորդի ամբողջ պայքարը։ Ես կարող եմ միայն խնդրել Հայ առաքելական եկեղեցուն, որ առնվազն երթ անեն, որպեսզի հին ավանդույթի համաձայն առաջինը էկզորսիզմ անեն այս չարիքին, որը զավթել է ՀՀ կառավարությունը։ Այդ չարիքը տարածվում է ամբողջ Հայաստանով, ինչի պատճառով մենք տեսնում ենք անդադար արհավիրքներ, կորուստներ եւ տառապանք։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլի պատճառով անդունդը գլորվում մեր սիրելի Հայաստանը»,- ասաց ցույցի մասնակից Էլեոնորա Մանանդյանը՝ Հակոբ Մանանդյանի ծոռնուհին:

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության շենքի մոտ էր եկել նաեւ մահվան խորհրդանիշը։ Ցույցի մասնակիցներն ասացին, որ նա «դժոխքի դեսպանն» է, եկել է Փաշինյանի հետեւից։

«Սա ուղերձ է Փաշինյանին, թող ինքը կատարի համապատասխան եզրահանգումները, որ դժոխքի դեսպանը եկել է եւ ասում է, որ դժոխքում իրեն սպասում են»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Այսօր մեզ հետ ունենք նաեւ պաստառ, որտեղ պատկերված են մեր քրիստոնեության սրբերը, որոնք եկել են նզովելու Նիկոլ Փաշինյանին՝ հայ ազգը դավաճանելու, ազգին կործանման տանելու եւ հայոց սրբությունները անպատվելու, Հայ առաքելական եկեղեցու դեմ կեղտոտ արշավ սկսելու համար։ Նիկոլ Փաշինյանը, եթե խոսում է բարոյականությունից, նախ եւ առաջ թող մտածի աշխարհիկ օրենքների խախտման մասին։ Ամբողջ Քրեական օրենսգիրքը Նիկոլ Փաշինյանի մասին է, բազում հոդվածներ կան, որոնք ինքը խախտել է, իսկ հոգեւոր դաշտ գնալու իրավունք ինքն ընդհանրապես չունի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Դժոխքի դեսպանը» փորձեց ներխուժել կառավարության շենք, ոստիկանները թույլ չտվեցին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30