Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուրեր են շրջանառվում, որ ցանկանում են խոչընդոտել 25 համար երթուղու աշխատանքը, հեռու մնացեք, պռոշյանցին թույլ չի տա»

Հունիս 05,2025 14:58

Պռոշյան համայնքի բնակիչներն այսօր բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ՝ դարձյալ բարձրաձայնելով 25 համարի երթուղու հարցը։

Ցույցի մասնակիցներից Սերգո Մուրադյանն ասաց․ «Ուզում էին հանել 25 համար երթուղին, ուստի մեր պայքարը շարունակվեց, ավտոբուսը պահպանվեց։ Դրանից հետո ամսի 1-ին ժողովուրդը հանկարծակիի եկավ։ Մենք ժողովրդով խնդրել էինք, որ մեր տրանսպորտը պահպանվեր գոնե մինչեւ Պռոշյանի մուտքի մոտ՝ կամարի մոտ, բայց մեզ այդ 300-400 մետր հեռավորությունը մերժում էին։ Ամսի մեկով այդ 300-400 մետր հեռավորությունը իջեցրեցին ավելի ներքեւ։

Ուստի, ժողովրդի բորբոքվածությունը հասավ այն աստիճանի, որ մենք կրկին պետք է ճանապարհ փակեինք, այնուհետեւ երեկոյան ոստիկանությունից զանգահարեցին եւ տեղեկացրեցին, որ առավոտյան մեզ կընդունի փոխոստիկանապետ Հակոբյանը։ Ես ժողովրդին խնդրեցի, որպեսզի ակցիան դադարեցնենք, քանի որ ես պետք է հանդիպեմ փոխոստիկանապետի հետ։ Հաջորդ օրը, երբ հանդիպեցի փոխոստիկանապետ Հակոբյանի հետ, նա դրական լուծում տվեց մեզ, եւ մեր տրանսպորտը եկավ հասավ Պռոշյանի մուտք։

Բայց հարցը հետեւյալն է՝ մենք ոչ թե դժգոհում ենք այս ամեն ինչից, ուղղակի ի լուր ՀՀ կառավարության, բոլոր մարմինների ուզում եմ ասել, որ լուրեր են շրջանառվում, որ «Մուլտի տրանս» ընկերությունը ցանկանում է խոչընդոտել 25 համար երթուղու աշխատանքը, որովհետեւ երեւի ուզում է գիծն ամբողջությամբ իրենով անի։ Բայց Պռոշյան համայնքը 7000-ից ավելի բնակչություն ունի, աճող ավան է, չեն կարող 277 տրանսպորտով ապահովել։ Մեր պահանջն ենք ուզում հղել «Մուլտի տրանս» ընկերության ներկայացուցիչներին, որ հեռու մնացեք նման բոյկոտներից, այլապես պռոշյանցին թույլ չի տա, որ ձեր տրանսպորտը մտնի Պռոշյան։ Գյուղը ոտքի կկանգնի եւ կարգելի 277 տրանսպորտի մուտքը գյուղ»։

Նա նշեց նաեւ, որ լուրեր կան՝ 25 համարի վարորդներին սպառնում են։

Մանրամասները՝ տեսանյութում

Պռոշյանի բնակիչներից մեկն էլ նշեց, որ պռոշյանցիներն իրենց իրավունքներին տեր կկանգնեն եւ անհրաժեշտության դեպքում կպայքարեն։ «25 համարը շատ հարմար է մեզ, մարդիկ արդեն վարժվել ու սովորել են այդ երթուղուն, իրենց աշխատանք ու ուսումը հարմարեցրել են այդ երթուղուն։ 277 համարի երթուղու վարորդներից ոմանք ուղեւորներին ասել են՝ չմտածեք, որ սա վերջնական որոշում է, միեւնույն է, մնալու է միայն 277 երթուղին։ 277-ը մտել է երթուղի, թող աշխատի, բայց մենք չենք կարող 277-ի հնարավորությունները համեմատել 25 համարի ավտոբուսի հնարավորությունների հետ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30