«Ազատություն». Հունգարիայի իշխող կուսակցությունը հետաձգեց վիճահարույց օրինագծի քվեարկությունը, որը թույլ կտա իշխանություններին վերահսկել, տուգանել օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կազմակերպություններին, որոշ դեպքերում նույնիսկ արգելել դրանց գործունեությունը:
Ակնկալվում էր, որ խորհրդարանն օրենքը քվեարկության կդնի հունիսին, սակայն վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես»-ը հայտարարել է, որ քվեարկությունը հետաձգվել է մինչև աշուն՝ տեքստի շուրջ աշխատանքը շարունակելու համար։
Օրինագիծը քննադատության ալիք է բարձրացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, ընդդիմախոսներն այդ նախագիծը նմանեցնում են Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքին՝ զգուշացնելով, որ դրա կիրառումը կարող է հանգեցնել անկախ լրատվամիջոցների և ՀԿ-ների փակմանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: