Լրահոս
Օրվա լրահոսը

«Նշվել է, որ ըստ ուսումնասիրությունների՝ գազագեներատորային հակակարկտային կայանքները չունեն գիտական հիմնավորում»

Հունիս 05,2025 17:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումներին և հակակարկտային կայանքների արդյունավետությանը վերաբերող հարցեր:

Մանրամասներ են ներկայացվել բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումների՝ գյուղատնտեսական ապահովագրության, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, կարկտահարության վնասների փոխհատուցման տարբերակների վերաբերյալ: Զեկուցվել է նաև մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կառավարման, գազագեներատորային հակակարկտային կայանքների ներկա վիճակի վերաբերյալ, մանրամասներ են ներկայացվել գազագեներատորային հակակարկտային կայանքների արդյունավետության ուսումնասիրությունների վերաբերյալ: Նշվել է, որ ըստ ուսումնասիրությունների արդյունքների, գազագեներատորային հակակարկտային կայանքները չունեն գիտական հիմնավորում։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են կարկտաբեր ամպերի հայտնաբերմանը, կարկուտի ռիսկերի սցենարների մշակման համակարգերի զարգացմանը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության պասիվ տարբերակներին, ինչպիսիք են՝ գյուղատնտեսական ապահովագրությունը և կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրումը: Ըստ պատասխանատուների, դրանք ամենաարդյունավետ մեթոդն են գյուղատնտեսական մշակաբույսերը կարկուտից պաշտպանելու համար։

Վերոնշյալ խնդիրների լուծման համատեքստում վարչապետը կարևորել է կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառումը և հանձնարարել շարունակել այս ուղղությամբ աշխատանքները:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30