Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն իրականացրել է ԵԽ GRECO առաջարկների 75%-ը

Հունիս 05,2025 20:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը, որին մասնակցել են բազմաթիվ հասարակական եւ պետական կազմակերպություններ, ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը  (GRECO) կենտրոնական իշխանությունում կոռուպցիայի կանխարգելմանը նպաստելու օրինակելի միջոց է որակում։

Այս մասին ասվում է GRECO-ի 24-րդ ընդհանուր զեկույցում։

«Երեքամսյա ժամանակահատվածում խումբն անցկացրել է տասը նիստ՝ ինչպես ամբողջական կազմով, այնպես էլ մասնագիտական թեմատիկ ենթախմբերով։ 2023 թ. օգոստոսի 23–24-ին տեղի են ունեցել ռազմավարության շուրջ հանրային քննարկումներ, որոնց մասնակցել է մոտ 80 ներկայացուցիչ ոլորտային հասարակական կազմակերպություններից, պետական մարմիններից և դոնոր կազմակերպություններից։ Քննարկումներն ապահովել են հարթակ՝ առաջարկներ ներկայացնելու, օրենսդրական և կիրառական խնդիրներ բարձրաձայնելու, ինչպես նաև ռազմավարության կատարելագործման առաջարկներ ներկայացնելու համար: Ռազմավարության իրականացումը մշտապես վերահսկելու նպատակով ստեղծվել է նաև աշխատանքային խումբ…», – նշվում է զեկույցի Հայաստանին վերաբերելի համառոտ հատվածում։

Ըստ զեկույցի՝ մինչեւ 2024 թվականի ավարտը ՀՀ պատգամավորներին ներկայացված ԵԽ GRECO-ի հակակոռուպցիոն յոթ առաջարկներից ամբողջապես իրականացվել է դրանց 71,4%-ը, մասամբ իրականցվել է առաջարկների մնացյալ 28,6%- ը, ՀՀ դատավորներին ներկայացված տասը առաջարկներից ամբողջապես իրականացվել է 60%-ը, մասամբ իրականացվել է մնացյալ 40%-ը, ՀՀ դատախազներին ներկայացված յոթ առաջարկներն էլ ամբողջապես իրականացվել են։

Ամփոփ՝ առաջարկների 75%-ն իրականցվել է ամբողջապես, 25%-ը՝ մասամբ։ Համեմատությամբ՝ Ադրբեջանում (որի տվյալները կանգ են առնում 2020-ին – խմբ․) ամբողջապես իրականացվել է 21 առաջարկների 66,7%-ը, մասամբ՝ 19%-ը, առաջարկների 14,3%-ը չի իրականացվել, իսկ հարեւան Վրաստանում (18 առաջարկ) պատկերն այպիսին է․ ամբողջապես՝ 61,1%, մասամբ՝ 33,3%, չեն իրականացվել՝ 5,6%:

Զեկույցն ընդհանրական բնույթ է կրում։ Առանձին երկրների վերաբերյալ առկա է միայն վիճակագրություն։ GRECO-ն մի շարք առաջարկներ է արել մասնակից երկրների համար, որպիսիք են՝ առանցքային են օրենսդրական փոփոխությունները, կիրառկման արդյունավետ մեխանիզմների նախաձեռնումը եւ կանխարգելիչ սանկցիաների ներդնումը։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30