Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի հայ ռազմագերիները դարձել են ուրվական միջազգային համայնքի համար»․ Իրենե Վիկտորիա Մասիմինո

Հունիս 05,2025 20:55

«Կարիք չկա բացատրելու, թե ինչ է նշանակում լինել հայ բանտարկյալ և լինել Բաքվում։ Այն, որ այժմ Բաքվում կան հայ ռազմագերիներ, քաղաքական բանտարկյալներ, սա ուղիղ խախտում է նոյեմբերի 9-ի  համաձայնագրի։ Նրանք Բաքվում ենթարկվում են ապօրինի դատավարության»,- Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Իրենե Վիկտորիա Մասիմինոն (Բուենոս Այրես, Արգենտինա)։

Նա փաստեց՝ ՀՀ-ն վերադարձրել է Ադրբեջանին բոլոր գերիներին, սակայն Ադրբեջանը շարունակում է պահել հայ գերիներին բանտերում, նրանք հաճախ դառնում են հարկադիր անհետացման հանցագործության զոհեր․ «Միջազգային համայնքի մեծ մասը բացարձակ արհամարհանք է ցուցաբերել այս համակարգային խնդիրների նկատմամբ։ Բոլոր հայ բանտարկյալները, որոնք գտնվում են Բաքվում, քաղաքական բանտարկյալներ են, մեղադրանքները, որ նրանց դեմ ներկայացված են, բացարձակ քաղաքական նպատակով են ներկայացված՝ մասնավորապես խախտելով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Մեր 4 կամավորներ ցանկացել են մասնակցել այդ դատավարություններին, Ադրբեջանի դեսպանատանը դիմել ենք, որևէ արձագանք չենք ստացել․ ոչ հաստատել են, ոչ մերժել, խնդրանքը կրկնել ենք դատավարությունների մեկնարկից հետո, կրկին անպատասխան։

Այս դատավարություններով բոլոր նորմերը խախտել են․ փակ դռների ետևում է իրականացվում դատավարությունը, այդ մարդկանց՝ այնտեղ հայտնվելու նպատակը եղել է  Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։ Սա ինքնորոշման իրավունքի կոպիտ խախտում է։ Չկա թափանցիկություն, արդարություն արդարադատություն այն ամենի մեջ, ինչ տեղի է ունենում Բաքվում։ Ռազմաքաղաքական գործիչները դառնում են հարկադիր անհետացման զոհ։ Ադրբեջանը մերժում է տեղեկություններ տրամադրել այս անձանց մասին՝ խախտելով արդարացիության և հաշվետվողականության սկզբունքները, թույլ չի տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին ներկա գտնվել դատավարություններին, ծանոթանալ Բաքվում գերիների վիճակի մասին։ Հայ ռազմագերիները մոռացված են, բանակցային սեղանին կարծես ներկա չեն, անտեսանելի են միջազգային նորություններում, դարձել են ուրվական միջազգային համայնքի համար»։

Իրենե Վիկտորիա Մասիմինոն չի կարծում՝ խաղաղության բանակցությունները իրատեսական են, քանի որ ըստ նրա՝ դրանք ընդամենը զիջումներ են հայկական կողմից․ «Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է զիջումներ, ասում՝ Սահմանադրություն փոխեք, զինանշանը փոխեք և այլն։ Ադրբեջանն ասում է՝ ՀՀ-ն պատմական Ադրբեջանի մի մաս է, հայերը երբեք ինքնություն չեն ունեցել, ոչնչացնում են հայկական մշակութային կոթողները, մոռանում են, որ Արցախի պատմությունը 4000 տարվա պատմություն է։ Ես արգենտինացի եմ, դրա մասին գիտեմ, աշխարհը գիտի դրա մասին, բայց ոչինչ չի ասում»

Քննարկման ժամանակ մասնագետներն ահազանգեցին նաև ադրբեջանական դատական իշխանության անկախության բացակայության մասին․ «Բաքվի դատավարությունները խեղաթյուրում են արդարադատությունը, արդար դատաքննությունը։ Այսպիսի դատավարությունը հարվածում է դատական համակարգի առանցքին՝ որպես արդարություն ստեղծող համայնքի»։

Իրենե Վիկտորիա Մասիմինոն նաև մտահոգություն հայտնեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում այն անձանց, որոնք Ադրբեջանում զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ և խաղաղասիրությամբ․ «Բոլոր նրանք, ովքեր կարողացել են գոնե փախչել Ադրբեջանից, հարձակման են ենթարկվել նաև Եվրոպայում։ Անհնար է Ադրբեջանի ներսում, դժվար է դրսում։ Այժմ Ադրբեջանում խաղաղության ակտիվիստների, մարդու իրավունքների ջատագովների ձերբակալությունների նոր ալիք է բարձրանում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30