Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին

Հունիս 05,2025 22:33

168.am. Հայաստանը իր պարտավորությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև ցուցադրաբար չի կատարում։ «Газета.Ru»-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա նշել է, որ «Երևանը ցանկանում է վերակողմնորոշվել դեպի Արևմուտք, բայց միևնույն ժամանակ շարունակում է օգտվել Ռուսաստանի հետ տնտեսական կապերից»։

«Ըստ իս, անդամավճարների չվճարումը ամենակարևոր պատճառը չէ ՀԱՊԿ-ին Հայաստանի իրական մասնակցության քննարկման համար։ Ակնհայտ է, որ նրանք ցուցադրաբար չեն վճարում իրենց անդամավճարները, քանի որ կասեցրել են ՀԱՊԿ-ի շրջանակում ցանկացած համագործակցություն, բայց միևնույն ժամանակ շարունակում են մնալ Եվրասիական միությունում և, ավելին, իրենց բնակչության այն հատվածին, որն անհանգստացած է այդ հանգամանքից, փորձում են ապացուցել, թե այդ ամենը հնարավոր է. կարելի է դուրս գալ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից, քաղաքական համագործակցությունից, վերակողմնորոշվել դեպի Արևմուտք, բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ու Եվրասիական միության մյուս երկրների հետ այդ տնտեսական կապերի հիման վրա օգտվել տնտեսական կապերից և տնտեսական զարգացումից», -նշել է նա։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30