Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

Հունիս 05,2025 23:15

«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ հիասթափված է Իլոն Մասկի քննադատությունից՝ իր ներկայացրած բյուջետային օրինագծի վերաբերյալ, հավելել, որ չգիտի՝ արդյոք լավ հարաբերությունները կպահպանի միլիարդատեր իր նախկին խորհրդականի հետ:

«Տեսեք, Իլոնի հետ մենք հիանալի հարաբերություններ ունեինք։ Չգիտեմ՝ այլևս այդպիսին կլինեն, թե՝ ոչ։ Ես զարմացած եմ», – Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը, այն բանից հետո, երբ նախկին խորհրդական Մասկը օրինագիծը որակել էր «նողկալի»։

«Ես շատ հիասթափված եմ, քանի որ Իլոնը այս օրինագծի ներքին գործընթացներն ավելի լավ գիտեր, քան այստեղ նստած գրեթե ցանկացած մեկը… Հանկարծ նա խնդիր ունեցավ», – հավելել է Թրամփը։

Այս հայտարարությունից րոպեներ անց Մասկը հակադարձեց X սոցիալական ցանցում՝ ասելով՝ պնդումները, թե ինքը նախապես ծանոթացել է օրինագծին, «սուտ» են։ Մասկը սրեց հանրային վեճը, գրելով. «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30