Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրոնական ազատություն․ հայկական հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում» համաժողովի ընթացքում  սկսվեցին զանգվածային կիբերհարձակումները, որոնք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կայքի վրա դեռ շարունակվում են. «Ազգ»

Հունիս 06,2025 09:15

Կիբեռհարձակումներ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կայքէջի վրա

Այն, որ Ադրբեջանը, նաեւ նրա քսակից սնվող այլ շահառուներ մեծ դիմադրություն էին ցույց տալիս, որ Բեռնի եռօրյա իրադարձությունները նախ չեղարկվեին, ապա լայն լսարան չհավաքեին, հայտնի դարձան մինչ համաժողովը: Սակայն համաժողովի ընթացքում  սկսվեցին զանգվածային կիբերհարձակումները, որոնք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կայքի վրա դեռ շարունակվում են, հաղորդում է շվեյցարական բողոքականների ref.ch կայքը, նշելով, որ համաժողովը և դրա բովանդակությունը նկատվել են Շվեյցարիայի սահմաններից դուրս:

Համաժողովի ավարտից մեկ օր անց էլ հարձակումները դեռևս չեն դադարում, փոխանցել է Շվեյցարիայի բողոքական եկեղեցու խոսնակ Յուտեն՝ կասկած հայտնելով, որ  հարձակումները կարող են կապ ունենալ համաժողովին վերաբերող տեքստերի շարունակական հրապարակման հետ: Այս շաբաթ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պաշտոնյաները կվերլուծեն կիբերհարձակումները:

 

Համաժողովի թափուր աթոռները կամ՝ Վատիկանի դավաճանությունը

Հռոմեական կաթոլիկ եկեղեցին հրավիրված էր համաժողովին, սակայն ներկա չէր: Շվեյցարիայի եպիսկոպոսաց ժողովի հանրային հաղորդակցության ղեկավար Արիաննա Էսթորելլին «նվազ միջոցներն» է նշել՝ որպես պատճառաբանություն: «Ռեսուրս» բառի կողքին բացակայում է մարդ բառը, եւ մեղավորս այդ բացատրությունն ընկալում է՝ որպես Ադրբեջանի համար՝ Կաթոլիկ եկեղեցու վիճակը բարելավելու ազդակ:  Swiss.cath-ը ծանուցում է, որ համաժողովին Վատիկանը նույնպես հրավիրվել էր՝ թե՛ որպես եկեղեցի, թե՛ որպես պետություն, բայց երկու պարագայում էլ հրաժարվել էր մասնակցել: «Վատիկանը լավ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ,  ֆինանսական աջակցություն է ստանում նրանից, եւ շատ զուսպ է Լեռնային Ղարաբաղի հարցում», գրում է կայքը՝ ներկայացնելով Ջոել Ֆելդքամփի մեկնաբանությունը. «Վատիկանը բարդ կազմակերպություն է, ներսում կարծիքները տարբեր են: Որոշ աշխատակիցներ հիասթափված են իրավիճակից: Հուսով եմ, որ Հռոմի նորընտիր պապի օրոք Վատիկանը ԼՂ-ի հարցում կկարողանա դիրքորոշում արտահայտել»: Լավ կլինի, որ Վատիկանը հետևի այս խորհրդին, քանի որ շատ բան ունի փոխհատուցելու, գրում է կայքը՝ պարզաբանելով. երբ Ադրբեջանը ներխուժեց ԼՂ, վտարեց քրիստոնյա ողջ բնակչությանը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «փոխադարձ երկխոսության» կոչով (sic) արձագանքեց:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30