Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը, որպես պետություն, ծանր հիվանդ է, և հիվանդության հիմնական հարուցիչն էլ Փաշինյանն է՝ իր ՔՊ-ական «նեղ կռուգով». «ՉԻ»

Հունիս 06,2025 11:11

Հայաստանը, որպես պետություն, ծանր հիվանդ է, և հիվանդության հիմնական հարուցիչն էլ Նիկոլ Փաշինյանն է՝ իր ՔՊ-ական «նեղ կռուգով»։ Ընդ որում՝ հիվանդության «մահացու ելքի» հավանականությունը բավականին բարձր է։

Որևէ հիվանդության արդյունավետ բուժման կարևորագույն նախապայմանը ճիշտ ախտորոշումն է, բայց այդ հարցում կոնսենսուս չկա։ Մինչդեռ արդյունավետ բուժման համար կարևոր է հասկանալ՝ ի վերջո՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «Նիկոլը» կամ «նիկոլիզմը», ո՞ւմ կամ ինչի՞ հետ գործ ունենք, որպեսզի ըստ այդմ էլ իրականացնենք բուժումը։ Իսկ հիմնական տարբերակներն ընդամենը չորսն են։

3․ Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա գործակալ է, որը ժամանակին հավաքագրվել ու «աճեցվել» է, հասել իշխանության, ու հիմա իրականացնում է այն, ինչը դրսից թելադրում են, և ինչի համար էլ իրականացվել էր այդ «օպերացիան», իսկ նրա թիմակիցներից ու կողմնակիցներից շատերը, առանց հասկանալու, աջակցում են նրան։

Եթե «դիագնոզը» սա է՝ բուժման քաղաքական մեթոդները միայն օժանդակող նշանակություն կարող են ունենալ, իսկ հիմնական դերը հատուկ ծառայություններինն է՝ նույն իշխանական թիմի ողջամիտ հատվածի աջակցությամբ։

4․ Նիկոլ Փաշինյանը հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, և հիվանդությունն օրեցօր խորանում է։ Ընդ որում՝ դրա հետևանքները մեր պետության ու ժողովրդի համար կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։

Այս «դիագնոզի» դեպքում բուժումը նույնն է, ինչ երրորդ տարբերակում, բայց իրականացնելն ավելի հեշտ կլինի, որովհետև իշխանությունների արտաքին աջակցությունն այնքան ուժգին չի լինի, որքան «օտարերկրյա գործակալի» վարկածի դեպքում։

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30