«Կրթվելը նորաձեւ է արշավը պետական բյուջեի միջոցներո՞վ է իրականացվում, թե՞ մասնավոր միջոցներով»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հարցրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Այո, դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է, իրականացվում է աշխատակազմի միջոցներով»։
Վարչապետի աշխատակազմի որոշ ծախսեր փակ տողով են, ինչո՞ւ։ Այս հարցին ի պատասխան Արայիկ Հարությունյան ասաց, որ դա ավանդական եկած տող է, կապված է անվտանգային խնդիրների հետ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ