Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Եկեղեցին միջամտում է քաղաքական գործընթացներին, պետք է նաեւ պատրաստ լինեն քաղաքական դեմքերի հարցադրումներին»․ Արայիկ Հարությունյան

Հունիս 06,2025 11:32

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ հակաեկեղեցական քարոզչությանը։

«Նման գործընթացներն ըստ տրամաբանության են գալիս օրակարգ։ Մենք նախկինում էլ ասել ենք, որ երբ Եկեղեցին որոշակի գործընթացներ է անում՝ միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաեւ պատրաստ լինեն նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից։ Մասնավորապես, այս հարցադրումը, որն արվել է։ Անձնական կյանքին որեւէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումներն արվել են Եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ։ Եվ հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ՝ արդյոք վարչապետի բարձրացրած հարցերը ստանալո՞ւ են իրենց պատասխանները՝ դրական կամ բացասական, այո կամ ոչ»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս հարցերի պատասխանները միայն «առողջացնելու» են Եկեղեցին՝ որպես ինստիտուտ։

Հարցին, թե ո՞վ է սրբազանը, քեռակինը, որի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Ասում եք՝ անձնական կյանքին մի խառնվեք, բայց ուզում եք, որ ես անուններ հնչեցնե՞մ։ Ես չգիտեմ եւ չեմ էլ ուզում որեւէ մեկի անձնական կյանքին խառնվել»։

Հարությունյանը պնդեց, որ Եկեղեցու դեմ որեւէ գործընթաց չկա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30