Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
«Մայր Հայաստանը» կրկին ՀԱՂԹԵՑ։ ՀԱՂԹԵՑ ՔՊ-ին ու ՔՊ-ին կցորդ ու դաշնակից քաղաքական միավորներին, ՀԱՂԹԵՑ Երևանի իշխանություններին, ՀԱՂԹԵՑ Հայաստանյան դատարանում։
Հայաստանի Հանրապետության Վարչական Դատարանը, 5 դատավորների կոլեգիալ որոշմամբ, բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը Երևանի ավագանու 24.12.2024թ.-ի 265Ն որոշման դեմ, որը սահմանում էր Երևան համայնքում տեղական վճարների 2025թ.-ի դրույքաչափերը։ Այլ կերպ ասած՝ դատարանը կասեցրել է Երևանում Ա և Բ գոտիներում կամ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։
Շնորհավորում եմ վերը նշված ավտոկայանատեղերից օգտվող բոլոր վարորդներին։
Կարդացեք նաև
Ինչ պետք է անել այսօրվանից.
Քանի որ 2025թ.-ի համար ընդունված որոշումը դատարանի կողմից ճանաչվել է ոչ իրավաչափ և քանի դեռ Երևանի ավագանին չի ընդունել ավտոկայանատեղիներում կայանման համար սակագնի մասին նոր որոշում, դուք կարող եք կայանել ձեր մեքենան Ա և Բ գոտիներում ԱՆՎՃԱՐ և չգնել ոչ մի փաթեթ` ժամայինից մինչև տարեկան։