Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ տեսնում են, որ Ադրբեջանը շարունակում է կրակել, սպառնալ, իսկ ՀՀ իշխանությունը շարունակում է սպառնալիքներին հակադրել անտարբերություն, լռություն և անկարողություն. Տիգրան Աբրահամյան

Հունիս 06,2025 12:34

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Սյունիքում մարդկանց հետ զրույցների հիմքում անվտանգության հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնումներն են:

Ճիշտ է` լայն կոնտեքստով և երկար քննարկումները առաջ են բերում բազմաթիվ այլ խնդիրներ` ենթակառուցվածքներից մինչև գյուղատնտեսություն, սակայն ակնհայտորեն անվտանգության հետ կապված հարցերն առաջնային են և հրատապ:

Ինչ էլ ուզում է ասել իշխանությունը` կեղծիքից մինչև խոստումներ, մարդիկ անվտանգության մակարդակի չափման սեփական ցուցիչներն ունեն, ինչ արտահայտվում է իրենց կյանքում և տեսանելի է:

Իսկ մարդիկ տեսնում են, որ Ադրբեջանը շարունակում է կրակել, սպառնալ և տարածքային հավակնություններ ներկայացնել, իսկ իշխանությունը շարունակում է իր իսկ երկրի նկատմամբ արտահայտվող սպառնալիքներին հակադրել անտարբերություն, լռություն և անկարողություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30