Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը քննարկել են հաստատված ծրագրերի ընթացքն ու նախանշել անելիքները

Հունիս 06,2025 12:42

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիատրովսկուն: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի պատվիրակությունը Երևանում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու քաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու նախանշել առաջիկա անելիքները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրված համագործակցության ծրագիրը թարմացնելու նպատակով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30