Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Լիլիթ Մակունցը և կոնգրեսական Րայլի Մուրը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները

Հունիս 06,2025 12:46

Հունիսի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Րայլի Մուրի հետ (Հանրապետական, Արևմտյան Վիրջինիա):

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները, երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ընթացող համագործակցությունը, Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ իրականացված կարողությունների զարգացման ծրագրերը։ Երկուստեք կարևորվել է Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատումը։ Դեսպան Մակունցն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցված խաղաղության համաձայնագիրը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջզգային այլ հարցերի։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30