Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի թեմի առաջնորդը հանդիպեց Շուշիի տեխնոլոգիական համալսարան հիմնադրամի քոլեջի դասախոսական կազմի հետ

Հունիս 06,2025 12:54

Այսօր ամբողջովին հայաթափ եղած Արցախը կանչում է իր զավակներին, ու շատերն են պատրաստ տուն վերադառնալ։ Իսկ տունդարձը կկայանա միայն համախումբ լինելով, որ արցախցին չհեռանա արտերկիր, մնա Մայր հայրենիքում։ Այս առումով շատ է կարևորվում հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմի (ԱԹ) դերը։

 

Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկսվել է մի կարևոր ծրագիր՝ հանդիպում Արցախի պետական ու հասարակական կառույցների, անհատների հետ։ Հունիսի 3-ին ԱԹ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, թեմական խորհրդի անդամների մասնակցությամբ, հանդիպում ունեցավ Շուշիի տեխնոլոգիական համալսարան հիմնադրամի քոլեջի (ՇՏՀՀՔ) դասախոսական կազմի հետ։ Մինչ այդ նույն նախաձեռնությամբ հանդիպումներ էին եղել ԱՀ կառավարության անդամների, Ստեփանակերտի Մովսես Խորենացի համալսարանի և Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ռեկտորների հետ։

Ողջունելով քոլեջի դասախոսական կազմին և տնօրենին՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կարևորեց նման հանդիպումներն արցախցիներին համախումբ պահելու առաքելությունում։

Հանդիպման ընթացքում ԱԹ առաջնորդն ու թեմական խորհրդի անդամներն անդրադարձան կատարած աշխատանքներին, ներկայացրեցին ապագա անելիքները։

Քննարկվեցին կրթության, գիտության և մշակույթի շարունակականության և զարգացման հիմնահարցերը։

Իր ելույթում ՇՏՀՀՔ տնօրենը հայտնեց շնորհակալություն հրավերի համար, կարևորեց հանդիպման նպատակը՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես համագործակցել։ Նշեց նաև՝ աշխատելու են ամեն գնով պահպանել քոլեջը։

Եղավ քննարկում՝ ուսումնական գործընթացների կազմակերպման, կրթական ծրագրերի արդիականացման, գիտակրթական համագործակցության խթանման և մշակութային ժառանգության փոխանցման ուղիների վերաբերյալ։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30