Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի էջը փակված չհամարող՝ այսօր արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է նույն կերպ կարծել, որ Հայրենիքը, նրա ցանկացած հատվածը պաշտպանելը համազգային խնդիր է»

Հունիս 06,2025 13:56

Հիշողության պահոցից․ 1992 թվական. «Արցախի պաշտպանությունը համազգային խնդիր է»

«Արցախի պաշտպանությունը համազգային խնդիր է», – 1992 թվականին այսպես էր կարծում ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը։

Արցախի էջը փակված չհամարող՝ այսօր արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է նույն կերպ կարծել, որ Հայրենիքը, նրա ցանկացած հատվածը պաշտպանելը համազգային խնդիր է։

Արխիվային նյութերը խմբագրել այլևս հնարավոր չէ, այնպես, ինչպես սեփական կենսագրությունը, ինչպես անցյալում տեղի ունեցած իրողությունները։ Դրանք արդեն փաստեր են՝ պատմական փաստեր։

Արխիվի հետ աշխատող մի բարեկամից այսօր անակնկալ ստացանք «Ազգ» օրաթերթի 1992 թվականի այս հրապարակումը, որը շատ բան է ասում դեռևս Արցախյան առաջին պատերազմից սկսած ազգը և նրա պաշտպան բանակը բարոյալքելու, ազատագրական պայքարն արժեզրկելու փորձեր անողների մասին և ոչ միայն։

Այս հարցազրույցը նաև երբեմնի հաղթանակած, փառապանծ հայկական բանակի ստեղծման ծանր ու պատվաբեր գործընթացի մասին է, հույսի, աներեր պայքարի և հավատի մասին է։

Պատմությունը նաև սովորեցնում է անցյալից դասեր առնելով նայել ապագային։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30