«Իմ գնահատականներն անփոփոխ են, այս թիմը հայատյաց է: Նրանք եկել են քայքայելու ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլեւ Հայաստանի Հանրապետությունը: Այս թիմն ունի թուրք-ադրբեջանական քաղաքական կողմնորոշում: Իրենք ամեն բան անում են սրտանց եւ ոգեւորված»,-«Հայելի» ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Կոնջորյանն ասում է՝ Ոսկեդարը եղել է ոչ թե նախկինում, այլ այսօր է… Երեւի թե այդ երիտասարդ քաղաքական գործիչը չգիտի, որ ոսկե կամ արծաթե դար գնահատականը տալիս են ոչ թե այդ պահին աշխատող քաղաքական գործիչները, եւ ոչ թե այն պահին, որ իրենք ապրում են, այլ դա արվում է ավելի ուշ, եւ դա քաղաքակրթական մակարդակների հարց է»,-նշում է տիկին Ալավերդյանը՝ հավելելով, որ ՔՊ-ականները ոչինչ պատահական չեն ասում եւ անում:
«Բոլորս պետք է մոբիլիզացվենք ոչ թե այն պատճառով, որ իշխանությունը լավը չէ, այլ նրա համար, որ այս իշխանությունը միշտ նախաձեռնում է որեւէ քայքայիչ գործունեություն, որը հետո կրկնում է Ալիեւը, չնայած ասում են՝ հակառակն է…Ինչո՞ւ է անում, փող են տվել, վիլլա է առել, թե ինչ, խնդիրը դրա մեջ չէ, այլ վերջնական նպատակադրումն է խնդիրը: Իրենք չեն ուզում տեղներից շարժվել, մինչեւ չտեսնեն առնվազն երրորդ հանրապետության վերջը: Դրա համար էլ ես նրան ոչ թե վարչապետ, այլ վերջապետ եմ ասում»,- ընդգծում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը:
Նա շեշտում է, որ ակադեմիական հանրությունը պարտավորություններ ունի ժողովրդի հանդեպ, ավելի շատ, քան իշխանությունը: Նաեւ նշում է. «Ինձ հաճախ հարցնում են՝ սա վե՞րջն է, ես ասում եմ՝ ոչ, մենք պետք է տանք այս իշխանությունների վերջը»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ