Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իտալական համագործակցության շրջանակում պեղումներ են ընթանում նաև Արուճի ամրոցում, Շամիրամի ամրոցում և դամբարանադաշտում

Հունիս 06,2025 14:28

Հնագիտական պեղումների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններ։

Հնագետների խումբը ներկայում պեղումներ է սկսել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վաղքրիստոնեական Սբ Աստվածածին եկեղեցում: Ընթացող աշխատանքների նպատակը նոր բեկորների հայտնաբերումն է, որոնք կօգնեն վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմելիս։

Հայ-իտալական համագործակցության շրջանակում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ղեկավարությամբ հնագիտական պեղումներ են ընթանում նաև Արուճի ամրոցում, Շամիրամի ամրոցում և դամբարանադաշտում: Մասնագետներն Իտալիայից ժամանած ճարտարապետների հետ քննարկել են պեղված հատվածների և Արուճի ամրոցի հրատապ ամրակայման անհրաժեշտության հարցը: Իտալացի և հայ ճարտարապետներն ուսումնասիրություններ են կատարում նաև Արուճի տաճարում՝ պարզելու համար հուշարձանի տեխնիկական վիճակը և գմբեթի վերականգնման հնարավորությունը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30