Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուկրաինայի եւ Եվրոպայի օրինակով տեսնում ենք, թե ինչ ավերիչ հետեւանքների է բերում պատմական հիշողության ոչնչացումը, ֆաշիզմի հերոսացումը»․ Յուրի Վորոբյով

Հունիս 06,2025 16:29

Մեծ հաղթանակի օրը ոչ միայն խիզախության եւ հայրենասիրության օրինակ է ապագա սերունդների համար, այլ մտորելու առիթ` մարդկության համար պատերազմի ավերիչ հետեւանքների մասին․ Երեւանում ընթացող հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 39-րդ նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ նկատելով, որ երկրորդ Համաշխարհային պատերազմը մարդկության պատմության ամենաողբերգական էջերից է․ միլիոնավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ նաեւ սովի եւ համաճարակների պատճառով։ Ըստ Հակոբ Արշակյանի, հայ ժողովրդի ավանդն ու մասնակցությունը միասնական հաղթանակի գործում էական է եւ հայ ժողովուրդն առանձնահատուկ հպարտությամբ է հիշում Հայրենական մեծ պատերազմի իր հերոսներին։

Հակոբ Արշակյանը կարեւորում է ոչ միայն այս հիշողությունը, այլ այն սերունդներին փոխանցելը։ Նկատեց՝ այդ նպատակով կան նախաձեռնություններ, որոնց աջակցել է պետք, օրինակ «Հիշողության գնացքը»։ Միասնական հաղթանակի կերտման գործում, Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ մեծ ներդրում է ունեցել նաեւ սփյուռքի հայությունը։

Դառնալով միջխորհրդարանական հանձնաժողովին էլ ասաց՝ այս տարիների ընթացքում հանձնաժողովի աշխատանքը նպաստել է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը։

«Ուկրաինայի եւ Եվրոպայի օրինակով մենք տեսնում ենք, թե ինչ ավերիչ հետեւանքների է բերում պատմական հիշողության ոչնչացումը, ֆաշիզմի գաղափարների ֆետիշացումը, տարածումը եւ հերոսացումը»,- իր խոսքում էլ այսպես ասաց ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ՝ Յուրի Վորոբյովը՝ կարեւորելով հայաստանցի գործընկերների` այլ, տարբերվող դիրքորոշումները, որոնք նպաստում են երկու ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունների խորացմանը, երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։

Հիշեցնենք, այսօր Երեւանում ընթանում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների 39-րդ նիստը, որին մասնակցում են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30