Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք երբեք որեւէ մեկին որեւէ բան չենք պարտադրում»․ Վալենտինա Մատվիենկո

Հունիս 06,2025 17:10

«Մենք (Ռուսաստանի դաշնությունը-Ն․ Գ․) երբեք ընդդեմ որեւէ մեկի բարեկամություն չենք անում, մենք երբեք որեւէ մեկին որեւէ բան չենք պարտադրում, որեւէ մեկի վզին որեւէ բան չենք փաթաթում՝ ի տարբերություն որոշ այլ գործընկերների, որոնք հարցադրումը մշտապես պատային են դնում՝ կամ մեզ հետ եք, կամ․․․ այլ մեկի հետ չեք։ Հայաստանը սուվերեն, ինքն իրեն հարգող պետություն է եւ իրավունք ունի ինքնուրույն որոշումներ ընդունելու»,- Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ նկատելով, որ դահլիճում միջտարածաշրջանային համագործակցության ռուս-հայկական մեծ թիմ կա եւ այս հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար ինքնագնահատականի հարց է։

Ըստ բանախոսի՝ Հայաստանը եւ ՌԴ-ն ոչ միայն հարեւաններ են, այլ համախոհներ՝ փոխադարձ մշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային կապերով կապված, իսկ Հայաստանի եւ ՌԴ-ի համագործակցությունը ձեւավորվում է փոխադարձ հարգանքի, փոխշահավետության սկզբունքի հիման վրա։

Այսօր Երեւանում ընթանում է հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը, որին մասնակցում է նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նա Երեւանում է գտնվում պաշտոնական այցով։

Տիկին Մատվիենկոն բարձր գնահատեց հայ-ռուսական տնտեսական կապերը, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել են դրանց զարգացման հեռանկարները։ Իսկ միջտարածաշրջանային համագործակցությունը ամենահեռանկարայինն ու կարեւորը որակեց՝ ՓՄՁ-ների զարգացման համատեքստում։

ՌԴ-ն ՀՀ տնտեսության ամենամեծ ներդրողներից է․ ԵԱՏՄ-ի եւ երկկողմ համագործակցության արդյունքում Հայաստանում մոտ 40 ընկերություններ կան, որոնք ռուսական կապիտալով են աշխատում։ ՌԴ-ն ՀՀ տնտեսության հիմնական ներդրողներից է, ներդրումների չափը մոտ չորս միլիարդ դոլար է։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30