Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունում մեկ անձից գնումների աճը պայմանավորված է եղել էլեկտրոնային արդարադատության համար տվյալների պահոցի համակարգի ձեռքբերմամբ. Մհեր Ափրիկյան

Հունիս 06,2025 17:22

Զանգվածային լրատվության միջոցներից մեկում վերջերս մի հրապարակում էր տեղ գտել, որում Դատախազության՝ «Հրատապ մեկ անձից գնումների» գործընթացում աճ էին արձանագրել՝ նշելով. «Մասնավորապես, վերջին 6 տարիների ընթացքում Գլխավոր դատախազության կողմից իրականացվող հրատապ մեկ անձից գնումների ցուցանիշը կտրուկ ավելացել է հատկապես 2024 թ․-ին (22.4%)»:

Կայքն այս համեմատությունն արել էր 2024 թվականի ցուցանիշը համադրելով, մասնավորապես, 2022-2021 թվականների 0 ցուցանիշի, 2020 թվականի՝ 9.1%-ի ու 2019 թվականի 3.06%-ի հետ:

Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանն այսօր, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով Դատախազության՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, անդրադառնալով այս թեմայով հարցադրմանը՝ ընդգծել է, որ այն հիմնականում պայմանավորված է եղել Դատախազության կարիքների համար 2023-2024 թվականներին էլեկտրոնային արդարադատության համար տվյալների պահոցի համակարգի ձեռքբերմամբ:

ՀՀ գլխավոր դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30