Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանի հայերի միության ներկայացուցիչները դեսպան Մարագոսի հետ քննարկել են ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու հարցում առկա խնդիրները

Հունիս 06,2025 17:30

Հունաստանի հայերի միությունը առաջնորդությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Հունաստանի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ.Խորեն եպս. Առաքելյանի և ընկերակցությամբ ՀՀ Սփյուռքի հանձնակատար Միսակ Հովսեփյանի, հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ԵՄ-Հայաստան հարաբերություններին, ՀՀ սահմանային անվտանգության հարցում ԵՄ դերին, ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու հարցում առկա խնդիրներին։

Կարծիքներ փոխանակվեցին ԵՄ դիտորդական առաքելության դերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրների մուտքի վիզաների ազատականացման կապակցությամբ։
Հանդիպման ավարտին Հունաստանի Հայերի Միության ներկայացուցիչ Տիգրան Ղալումյանի կողմից պարոն Մարագոսին հանձնվեց հատուկ հուշանվեր։

Հանդիպումը տեղի ունեցավ Հունաստանի հայոց թեմի առաջնորդարանում։

Հունաստանի Հայերի Միության մամլո գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30