Քանի որ ամենօրյա ռեժիմով իշխանությունների կողմից շարունակվում են եկեղեցու դեմ ոտնձգությունները եւ թիրախավորումը, Aravot.am-ը Մայր աթոռից մեկնաբանություն խնդրեց վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավի վերաբերյալ:
«Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի առնչությամբ պաշտոնապես դիրքորոշում արտահայտվել է եպիսկոպոսաց մասնակցությամբ Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հրապարակված հայտարարությամբ, եւ բոլոր հարցերին տրված են սպառիչ պատասխաններ»,- մեզ փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ