Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգներն ամրապնդում են Հայաստանում միջուկային անվտանգությունը

Հունիս 06,2025 17:38

Հունիսի 4-ին Եվրոպական միությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող մի շարք պաշտոնյաներ այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ)։ Այցը կազմակերպվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀԱԷԿ-ի ղեկավարության կողմից՝ միջուկային անվտանգության ոլորտին ԵՄ-ԱՄՆ աջակցությունը ներկայացնելու նպատակով։

Այցելուներին ներկայացվել է ՀԱԷԿ-ում վերջին շրջանում շահագործման հանձնված՝ 3,4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքը, որը նախատեսված է ապահովելու շահագործման անվտանգության բարձրացումը՝ ԵՄ նախորդ նվիրատվության հիման վրա: 2024 թվականից ի վեր Եվրոպական միությունը Հայաստանին տրամադրել է 17.9 միլիոն եվրո՝ միջուկային անվտանգության եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման բարելավմանը օգնելու նպատակով։

Սույն հատկացումը ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում իրականացվող համագործակցության մաս է կազմում: Միաժամանակ սա ներառում է ԵՄ միջուկային անվտանգության չափանիշներին Հայաստանի իրավական եւ կարգավորող շրջանակների մոտարկման աջակցությունը։ Եվրոպական միությունը հաստատակամ է շարունակելու աջակցությունը Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ անվտանգությանը եւ անցմանը։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30